Պուտինը ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կգլխավորի ռուսական պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանին: Այս մասին ասված է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված հրամանագրում:


Նախագահը հանդես կգա տեսաուղերձի ձևաչափով, ինչից հետո պատվիրակության ղեկավարը կդառնա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


Նախագահն արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է նաև հաստատել խորհրդականների, փորձագետների և տեխնիկական անձնակազմի ցուցակը:


Պուտինի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: