Փրկարարներն օգնության են հասել 90-ամյա երկու կանանց



Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 10-ին, ժամը 18։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Քաջազնունու փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է անկողնուց․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները Հայկուշ Ա․-ին (ծնված 1930 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն, իսկ շտապօգնության աշխատակիցները՝ համապատասխան բուժօգնություն։


Նույն օրը, ժամը 19։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծատուրյան փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ներսում ընկել է եւ չի կարողանում մոտենալ բացել դուռը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, նախասրահի հատակին հայտնաբերել Քրիստինե Ս․-ին (ծնված 1930 թ.), մոտեցրել անկողնուն, իսկ շտապօգնության աշխատակիցները՝ ցուցաբերել համապատասխան բուժօգնություն։