«Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել»․ Տիգրան Աբրահամյան


Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել։ Նշեմ, որ այսօր Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծման են ենթարկվել լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտասահմանցի Le monde-ի 2 օպերատորները։

Այն, ինչ տեղի է ունեցել Մարտունի քաղաքում այդ պահին դիտարկվում էր նաև ադրբեջանական ԱԹՍ-ների միջոցով։


ԶԼՄ-ների ներկայացուցիչները հատուկ տարբերանշաններով էին, նկատելի վայրում գրված էր PRESS, ինչը չէր կարող չֆիքսվել ԱԹՍ-ների կողմից»։