
Ռուս հայտնի գրող և լրագրող Վլադիմիր Պոզները կարծում է, որ ԱՄՆ-ի բնակիչները Ռուսաստանին որպես թշնամի են ընկալում այն պատճառով, որ ամերիկյան հեռուստատեսությունը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններ լուսաբանում է հենց այդ տեսանկյունից։ Այդ մասին նա հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում։
«Վստահ եմ՝ մարդկանց մեծ մասն աշխարհում տիրող իրավիճակի մասին պատկերացում է կազմում՝ ելնելով իրենց ներկայացված լուրերից»,-ասել է Պոզները։
Նա նշել է, որ դա բնորոշ է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին, որտեղ, թերևս, «միայն բացասական ֆոնի ներքո են ներկայացնում Ռուսաստանին»։
«ԱՄՆ-ում նույնպես կարծում են, որ մենք նրանց թշնամին ենք։ Եվ նրանք նույնպես վախենում են մեզանից ոչ պակաս, գուցե նույնիսկ ավելին, քան մենք նրանցից»,- հավելել է Պոզները։
Լրագրողը հիշեցրել է, որ ամերիկյան հեռուստատեսային ընկերությունները մասնավոր են և գործում են՝ «սեփական շահերից ելնելով, ինչը կարող է հանգեցնել ագրեսիայի և ԶԼՄ-ների հանդեպ անվստահության»։