Կարևոր փոփոխություն օտարերկրացիների՝ Ուկրաինա մուտք գործելու կանոններում



Ուկրաինայի կառավարության նոր որոշմամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ և հստակեցումներ են տեղի ունեցել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ուկրաինա մուտք գործելու կանոններում, որոնք առայժմ կգործեն մինչև 2020թ. սեպտեմբերի 28-ը։ Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։ «Ընդլայնվել է Ուկրաինայի քաղաքացիների հարազատների ցուցակը, ովքեր կարող են հատել սահմանը. այժմ մուտքի արգելքը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր Ուկրաինայի քաղաքացու տատիկը կամ պապիկն են:

 ԱՐԳԵԼՎԵԼ է Ուկրաինայի տարածքով ՏԱՐԱՆՑՈւՄԸ։ Առայժմ չի հաջողվել պարզել, թե արգելքը տարածվու՞մ է նաև «Բորիսպիլ» օդանավակայանի տարանցիկ գոտում մնացող ուղևորների վրա, թե ոչ (կհայտնենք լրացուցիչ)։

 հստակեցվել են կրթության նպատակով Ուկրաինա մեկնողների կատեգորիաները. թույլատրվում է այն անձանց մուտքը, ովքեր սովորելու են միայն ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ուսումնական հաստատություններում»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ: