Փաշինյանն ու թիմը միայն ավելացնում են պետական պարտքը



2020թ-ի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.939 միլիարդ ԱՄՆ դոլար: Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները՝ մեկ ամսում՝ հուլիսի ընթացքում, պետական պարտքն աճել է մոտ 221 միլիոն դոլարով կամ 2.8%-ով: Իսկ տարեսկզբի համեմատ պետական պարտքն ավելացել է 618 միլիոն դոլարով կամ 8.4 %-ով:


2018թ.-ից հետո ՀՀ նոր իշխանությունները միայն ավելացնում են ՀՀ արտաքին պարտքը՝երկիրը մոտեցնելով դեֆոլտին ու տնտեսական կոլապսին: Պետական պարտք հավաքելով ու լցնելով բյուջեն՝իմքայլականներն այդ գումարները լափում են պարգևավճարների տեսքով, սեփական թիմի միջև բաշխելով այդ «թավշյա գումարները»:


Իրական տնտեսության մեջ ոչ մի դոլար ներդրում չի իրականացվել՝չկան նոր աշխատատեղեր, մինչև COVID-ի համաճարակը առկա էր արտագաղթ ՀՀ-ից: Սա այն տխուր պատկերն է, որի մասին նիկոլական ֆեյքերը չեն բարձրաձայնելու ու սորոսական կայքերը չեն գրելու:


Ժողովուրդը շարունակում է վատ ապրել, իսկ իշխանությունները՝լավ: Այսինքն, 2018թ.-ից հետո փոխվել են փող լափողների անունները՝ոչ մի այլ բան չի փոխվել: