Փաթեթները կարող եք հանձնել «Հայրենիք»-ի երևանյան ու մարզային գրասենյակներ


Սիրելի՛ հայրենակիցներ,

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերին պատերազմական իրավիճակում աջակցելու նպատակով սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրում։

Ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանների կարիքները հոգալու գործում, կարող են փաթեթները հանձնել «Հայրենիք»-ի երևանյան ու մարզային գրասենյակներ։

Օգնությունը պահեստավորվելու է հետևյալ հասցեներում՝

Երևան - Ձորափի 70/1 Արարատի մարզ - ք. Արտաշատ, Խարազյան փողոց 1 Տավուշի մարզ - ք. Իջևան, Վալանսի փողոց 15-15/1 Արագածոտնի մարզ - ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց 5-4 Գեղարքունիքի մարզ - ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց 20 Կոտայքի մարզ - ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Ա-4 Լոռու մարզ - ք. Վանաձոր, Տերյան փողոց 6Ա Շիրակի մարզ - ք. Գյումրի, Շիրակացի փողոց 50/1 Վայոց Ձոր - ք. Եղեգնաձոր, Շահումյան 19 շ. բն. 33

Հավաքված սնունդն ու պարագաները սահմանված կարգով փոխանցվելու են ՀՀ և ԱՀ Զինված ուժերի համապատասխան կառույցներին։

Ուշադրություն՝ սնունդը պետք է ունենա պահպանման երկար ժամկետ, չունենա պահպանման հատուկ պայմանների կարիք (օր․՝ սառնարանային) և այլն, իսկ առաջին անհրաժեշտության պարագաները պետք է լինեն չօգտագործված։

Պահեստավորման ենթակա սննդատեսակներն են՝ նպարեղեն, մակարոնեղեն, խտացրած կաթ, տուփով քաղցրավենիք (ոչ շոկոլադապատ), կոնֆետ (ոչ շոկոլադային), չորաբլիթ, ալյուր, շաքարավազ, սուրճ, թեյ, ջուր և այլն, առաջին անհրաժեշտության պարագաներն են՝ չոր և թաց անձեռոցիկ, գուլպա, ներքնաշոր, օճառ, ատամի խոզանակ և մածուկ, մեկանգամյա օգտագործման ածելի, մեկանգամյա օգտագործման սպասք, ծխախոտ և այլն։

Բժշկական պարագաների ցանկը՝ ստորև․

1․ Հակաայրվածքային քսուքներ 2․ Լևոմիկոլի քսուք 3․ Բինտ (ստերիլ և ոչ ստերիլ) 4․ Բամբակ 5․ Սպիրտ 6․ Անալգին - սրվակ 7․ Դիմեդրոլ - սրվակ 8․ Դեքսամետազոն - սրվակ 9․ Ներարկիչ - 10մլ 10․ Ներարկիչ - 20մլ 11․ Կաթետր ն/ե 18G 12․ Ֆոլեյի կաթետր 16Fr, 18Fr 13․ Ջրածնի պերօքսիդ - 3% 14․ Տակդիր (մեծերի) 15․ Մեզընդունիչ 16․ Մեթիպրեդ - 1000մգ 17․ Ամոքսիկլավ 18․ Ցիպրոֆլոքսացին 19․ Մոքսիֆլոքսացին/ մոքսին 250մլ 20․ Ցեֆտրիաքսոն 21․ Սպազմալգոն 22․ Ատրոպին 23․ Ադրենալին 24․ Նորադրենալին 25․ Կոֆեին-նատրիումի բենզոատ 26․ Ձեռնոցներ (ոչ ստերիլ և ստերիլ) 27․ Նոշպա 28․ Նատրիումի բիկարբոնատ (ներարկման) 29․ Ռինգերի լուծույթ 30․ Նատրիումի քլորիդ - 0,9%, 500մլ

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 642 424, 044 199 301 հեռախոսահամարներով, ինչպես նաև գրել info@hayrenik.fund էլեկտրոնային հասցեին և «Հայրենիք» հիմնադրամի ֆեյսբուքյան էջին՝ https://bit.ly/2S4bpAv ։

Աղբյուր՝ AntiFake.am