«Փաստինֆո». Փաշինյանի հեռացման մեկնարկը կտրվի հոկտեմբերի 8-ի հանրահավաքով. Նարեկ Մանթաշյան


Քաղաքական երեք ուժերի հոկտեմբերի 8-ի հանրահավաքը առաջին թեժ հարվածն է լինելու Փաշինյանի իշխանությանը, որը կզգաստացնի և կհասկացնի նրան, որ նա այլևս չունի ժողովրդի վստահության այն քվեն, որով նա ամենուր հպարտությամբ թմբկահարում էր։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է  «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը՝ անդրադառնալով ՀՅԴ, ԲՀԿ և Հայրենիք կուսակցությունների հոկտեմբերի 8-ին կայանալիք համապետական հանրահավաքին։

«Վստահ եմ որ այս երեք քաղաքական ուժերն ի զորու են հավաքել մարդկանց մեծ զանգված, որը սթափեցնող է լինելու իշխանությունների համար»,- նշել է Մանթաշյանը։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունների կողմից ներկայումս շատ ավելի վատ պայմաններ են ստեղծվել, քան նախկինում էր, ճնշում են եընդդիմադիր ուժերի հանրահավաքները։ «նախկինում վարչապետը գոնե չէր փորձում մարդկանց կենսագրություններն ու անձնական կյանքը թափահարել, ու դրանով փորձել դեմն առնել»,- ասել է բանախոսը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։