Պարետ Տիգրան Ավինյանը «կազատվի պաշտոնից». փոխնախարարը հաստատեց


Պարետի ինստիտուտը վերանում է: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովության մասին օրենքում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Քիչ առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց վերոնշյալ փաթեթը, որը, ի թիվս մի շարք փոփոխությունների, կառավարությանը հնարավորություն կտա կարանտին հայտարարել ինչպես առանձին շրջաններում, այնպես էլ՝ ամբողջ հանրապետության տարածքում:

Այսպիսով, սեպտեմբերի 11-ից Հայաստանում համաճարակի դեմ պայքարն անցնում է կառավարության հսկողության տակ, իսկ պարետ Տիգրան Ավինյանն այլևս չի լինելու, քանի որ չի լինելու պարետի ինստիտուտ:



3 STOPPED