Արման Սահակյան՝Փաշինյանի հրահանգով ձայներ է բերում Էդմոն Մարուքյանին




Նիկոլ Փաշինյանը շատ է քննադատում նախկիններին՝նրանց մեղադրում է աշխարհի բոլոր մեղքերի մեջ, սակայն երբ նրան անհրաժեշտ են այդ նախկինների գումարները, կազմակերպչական հնարավորությունները Նիկոլը մեծ հաճույքով օգտագործում է նախկիններին, ինչպես մանր թղթադրամ:


Այսօր այդ մանր թղթադրամի դերն է խաղում Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ, նախկին ՀՀԿ-ական, գործարար, ով միլիոնատեր է դարձել նախկինների կանաչ լույսով և անհայտ ճանապարհներով, խոհարարի արտաքինով Արման Սահակյանը:


Արման Սահակյանը շրջանառվող լուրերի համաձայն սկսել է օգնել նիկոլականներին հունիսյան ընտրություններին ընդառաջ տեղերում ձայներ գնել՝այդ հարցում Սահակյանին օգնում են նրա մեծ ֆինանսական հնարավորությունները: Փաշինյանը ցանկանում է վերընտրվել ցանկացած գնով՝այդ հարցում նրան պատրաստ է օգնության հասնել Արման Սահակյանը, միայն թե պահպանի իր բիզնեսներն ու կրկնապատկի դրանք՝դառնալով Փաշինյանի սրտի գործարարը:


Սոցհարցումների համաձայն Փաշինյանն ունի գրեթե զրոյական վարկանիշ՝նա քաղաքական դիակ է, ում մոռացել են հուղարկավորել և այս ֆոնին դիակապտությամբ է ցանկանում զբաղվել Արման Սահակյանը: Փաշինյանը կանչել է Սահակյանին և հրահանգել օգնել իր տուզիկներից ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին, ով մի քանի տեր փոխելով այսօր հայտնվել է Փաշինյանի հետույքում՝Վանաձորի իր հասցեն փոխել կառավարական առանձնատան հետ:


Փաշինյանը խոստացել է Մարուքյանին՝հղիի արտաքինով Արման Սահակյանի միջոցներով՝մարդկային, ֆինանսական և այլն, ուժեղացնել ԼՀԿ-ի դիրքերը տեղերում: Ուժայիններն աչք են փակելու Սահակյան-Մարուքյան տանդեմի քրեական արարքներին՝թաղային հեղինակությունների միջոցով մարդկանց ահաբեկելու, կաշառելու դեպքերին՝հունիսյան ընտրություններին Նիկոլի համար ցանկալի թվեր ստանալու համար:


Սահակյանը հարստացել է մութ գործարքների արդյունքում՝մամուլում տեղեկություններ կան, որ նա ունի չգրանցված բիզնեսներ Ուկրաինայում, սակայն «կույր» Նիկոլը այդ փաստերի վրա աչք է փակելու, քանի որ այսօր Սահակյանը նրան պետք է:


Մամուլում նշվում է, որ Արման Սահակյանն ու Կիեւում հաշվառված Արման Բարսեղյանը 2005-ի նոյեմբերին 50-50 համամասնությամբ Ուկրաինայի մայրաքաղաքի Մելնիկով 12 հասցեում (բազմաբնակարան շենք է) գրանցել են «Առեւտրային տուն «Մանթաշով»» ՍՊԸ-ն: Կանոնադրական կապիտալը 3.785.402 գրիվնա է (մոտ 64 մլն դրամ): Գործունեության հիմնական տեսակը շաքարի, շոկոլադի եւ շաքարային հրուշակեղենի մեծածախ առեւտուրն է: