ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՌԱԿ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ


Նիկոլ Փաշինյանի երեկվա ստատուսը Գագիկ Ծառուկյանի մասին եւ Քաղպայմանագրի նիստից առաջ արած հայտարարությունը, թե՝ «ինչի՞, Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞», երբ խնդրել են մեկնաբանել Ծառուկյանի պատասխան ստատուսը, վրդովվեցրել են ոչ միայն շարքային մարդկանց, այլեւ քաղաքական դաշտն են փոթորկել։

Մենք տեղեկացանք, որ Ծառուկյանի դեմ ուղղված հարձակումներն իրականում հակառակ էֆեկտն են տվել՝ գոնե եռյակի մակարդակով։ Վերջին ամիսներին փոքր ինչ խախտված միասնությունը՝ ՀՅԴ-ԲՀԿ-Հայրենիք համագործակցության դաշտում, իշխանությունների այս պահվածքի արդյունքում բավականին փոխվել է եւ սերտացել։ Փաշինյանի ագրեսիան իրենցից մեկի դեմ, ստիպել է, որ եռյակը կրկին միասնական ու վճռական դառնա։ Երեկվանից եռյակում եւ առհասարակ՝ ընդդիմադիր դաշտում նոր կոնսուլտացիաներ են սկսվել եւ համատեղ գործողությունների ծրագրեր են մշակվում՝ ընդհանուր «թշնամուն», որը նաեւ անկառավարելի ու անզուսպ է դառնում, հաղթելու նպատակով։