Փաշինյանն ընգծել է ԵԱՏՄ-ում ուղեւորափոխադրումների խնդրի միասնական լուծում գտնելու կարեւորությունը


Մասամբ փակ սահմանները բացասաբար են անդրադառնում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա, ուստի կարեւոր է ուղևորափոխադրումների խնդրի միասնական լուծում գտնել: Այս մասին հոկտեմբերի 9-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի երկրների վարչապետների հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլորիս համար առաջնայինը մեր երկրների սանիտարահամաճարակային բարեկեցությունն է կորոնավիրուսի հետ կապված»,- ասաց նա:

«Ճանապարհորդիր առանց COVID-19-ի» նախագիծը, որը մշակվել է Ռուսաստանի եւ Հայաստանի համատեղ ջանքերով, նրա խոսքով, շատ կարեւոր է քաղաքացիների անվտանգ տեղաշարժի կազմակերպման տեսանկյունից:

«Մենք կարեւորում ենք նաեւ էլեկտրոնային առեւտրի զարգացումը, որը կարող է ընդլայնել առեւտրի հնարավորություններն եւ ծավալները ԵԱՏՄ երկրների միջեւ: Հայաստանն ինտենսիվորեն աշխատում է այս ոլորտի օտարերկրյա ընկերություններին իր շուկա ներգրավելու ուղղությամբ»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետը հավաստիացրեց, որ ինտեգրումը ԵԱՏՄ շրջանակներում առաջնահերթություն է Հայաստանի համար, որը, չնայած առկա մարտահրավերներին, կշարունակի աշխատել այս ուղղությամբ: