ՀՀ կառավարությունն երկիրը տանում է դեպի երկնիշ տնտեսական անկում

ՀՀ-ում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական անկումը կազմել է 13.7 %: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:


Պարետ-տուգանող Տիգրան Ավինյանը սրտաճմլիկ տեքստեր կառավարության նիստերին արտասանելուց բացի տնտեսական ոչ մի ծրագիր այս 2 տարվա ընթացքում կյանքի չի կոչել՝բացի պարգևավճարներ ստանալուց նրա պարապների թիմը ոչինչ չի արել և նայելով ԱԺ-ի իմքայլական ծաղրածուական թիմին կարելի է գալ եզրակացության, որ նրանք ի զորու չեն որևէ բան փոխել այս երկրում:


Տնտեսությունն արագ տեմպերով գահավիճում է անդունդը՝աշնան-ձմռան ամիսներին հասարակությունն ավելի խորը կզգա սոցիալ-տնտեսական դժվարություններն ու այս ապաշնորհ կառավարության իրական դեմքը: Երկնիշ տնտեսական անկումը հազարավոր մարդկանց ավելի է աղքատացնելու, իսկ COVID-ի դեմ տապալված պայքարը մի շարք ոլորտներ հասցրել է ոչնչացման:



Տնտեսության մեջ ոչ մի չի լումա չբերած՝ներդրողների հերթ այդպես էլ չգոյացավ, ինչպես խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, իշխանությունները պետք է օր առաջ հեռանան, քանի որ ևս մի քանի տարի նրանց իշխանության մեջ մնալն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է: