Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 80 056 ստուգում


Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով սեպտեմբերի 2020 թվականի 8-ի դրությամբ իրականացվել է 80 056 ստուգում, որից միայն 439-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության և Տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են`

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը,

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը,

ՀՀ կրթության տեսչական մարմինը,

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: