Պակիստանում խմբակային բռնաբարությունը դարձել է բողոքի ցույցերի պատճառ


Պակիստանի ոստիկանության պետը բախվել է զայրալից քննադատության խմբակային բռնաբարության զոհի վերաբերյալ իր մեկնաբանությունների պատճառով։

Կինը հայտարարել է, որ իր վրա հարձակվել ու իր երկու երեխաների աչքի առաջ իրեն բռնաբարել են մի քանի տղամարդիկ, երբ իր մեքենայի վառելիքը վերջացել է, փոխանցում է AFP-ն։


Լրատվամիջոցների առջեւ ելույթ ունենալիս ոստիկանության պետ Լահորա Ումար Շեյխը քանիցս պախարակել է զոհին այն բանին համար, որ նա առանց տղամարդու մեքենայի ղեկին է նստել գիշերը՝ նշելով, որ պակիստանյան հասարակության մեջ ոչ մեկն «իր քույրերին ու դուստրերին թույլ չի տա այդքան ուշ միայնակ ճանապարհորդել»։ Շեյխն այնուհետեւ ասել է, որ կինը, որը Ֆրանսիայի բնակիչ է, հավանաբար, «սխալմամբ որոշել էր, որ պակիստանյան հասարակությունը նույնքան անվտանգ է», ինչպես իր հայրենի երկիրը։

Մարդու իրավունքների հարցերով նախարար Շիրին Մազարին ասել է, որ նրա արտահայտություններն անընդունելի են։ «Ոչ մի բան չի կարող արդարացնել բռնաբարությունը»,- հավելել է նա։

Պակիստանի քաղաքներում ընթացել են բողոքի ցույցեր՝ Շեյխի հրաժարականի պահանջով։

Պահպանողական Պակիստանի մեծ մասն ապրում է «պատվի» նահապետական կոդեքսով, որը համակարգում է կանանց շահագործումը՝ նրանց թույլ չտալով, օրինակ, ընտրել սեփական ամուսնուն կամ աշխատել տանից դուրս։