Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 11․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 5-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 800 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 2 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Օշական գյուղում՝ 2 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ, Փարաքար գյուղում՝ 2 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 250 քմ, 500 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 1500 քմ, Ջրվեժ գյուղում՝ 1000 քմ, Պռոշյան գյուղում՝ 600 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 2 հա, 1 հա, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում՝ 1000 քմ, Վարագավան գյուղում՝ 1 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 11․5 հա: