Ադեկվատ Լրատվականների ու քաղաքական գործիչների ուշադրությունն եմ հրավիրում..ՖԲ օգտատեր



Մի լավ ընկեր Բերդից խնդրելա, որ սա տարածենք ժողովուրդ ջան, կինն աշխատումա Տավուշ տեքստիլում, աշխատողները վախենում են բացահայտ հանդես գալուց` ամենաչնչին աշխատավարձից չզրկվելու համար:

Ադեկվատ Լրատվականների ու քաղաքական գործիչների ուշադրությունն եմ հրավիրում: Տավուշ տեքստիլում, քցում են աշխատողներին: Հարկային արտոնությունների դաշտում, հարկային պարտավորություններից ազատված ընկերությունն ամենացածր աշխատավարձով աշխատացնում են սահմանամերձ գոտու բնակիչներին, իսկ հիմա էլ օգոստոս ամսվա աշխատավարձից պահումներ են արել ու հայտարարել, որ վեց ամիս առանց ախատավարձ են աշխատելու, որովհետեւ օգոստոս ամսվա ՌԴ երկու ֆուռ արտադարկան ձեռնոց ուղարկած ապրանքն իբր բռակա եղել: Աշխատակիցներն ասում են, որ իրենք համոզված են, որ բռակ չի եղել, եւ պահումներն արվում են իրենցից ազատվելու` հնդիկ ու տաջիկ աշխատողներ ընդունելու համար: Այս պահին էլ արտադրամասում կան հնդիկ ու տաջիկ աշխատողներ, բայց ընկերության ղեկավարությունը նրանց գաղտնիա պահում: Երբ նախագահ Արմեն Սարգսյանը գնացելա Բերդ` ընկերության աշխատանքները տեսնելու, հնդիկներին ու տաջիներին չեզոքացրել են, աշխատողներին դիմակներ բաժանել, որը մինչեւ էդ չի եղել:

Հիմա մարդկանց իրանց միակ եկամուտից են զրկել, տնօրինությունը չի լսում աշխատողներին, առաջ են բրդում իրանց բետեռին` չորաթանցի Շուշոյին, ով հայտարարելա, թե` ում ուզում եք բողոքեք, իմ ոտերին չի, ինչ էլ քցենք դեմներդ պետքա լուռ աշխատեք, չեք ուզում ռադ էղեք` լիքը տաջիկ ու հնդիկ կա, որ մեծ սիրով կգան ու կաշխատենք: Նիկոլի 5 միլիոնանոց ազգը սայա, որ սահմանամերձ գոտու բնակիչները մնան անհաց ու ջուր ու արտագաղթեն, ուրիշ ազգերը գան աշխատեն: Խոսում են, որ Տավուշ տեքստիլի թիկունքում Սիփան Փաշինյաննա, եթե ճիշտ է, ուրեմն Նիկոլ Փաշինյանն անձամբ պետքա զբաղվի էս խնդրով:

Օգոստոս ամսվա իբր բռակի համար, հուլիսի աշխատավարձից են պահում: Ու համոզվածել են, որ իրականում բռակ չի եղել, ուղղակի ընկերությունը քցում է աշխատողներին:

Լրատվականներին խնդրում ենք գնալ տեղում նկարահանել ու լուսաբանել խնդիրը:

https://www.facebook.com/photo.php?fbid=348595199699104&set=a.102874190937874&type=3&theater