Oդանավակայաններում կորոնավիրուսի ստուգումն անօգուտ է․ պարզաբանում է բժիշկը


Ժամանումից անմիջապես հետո օդանավակայաններում կորոնավիրուսի համար ուղևորների զանգվածային զննումն ընդհանուր առմամբ անարդյունավետ է և ոչ օգտակար: Daily Express-ի հետ այսպիսի կարծիք է հայտնել Միացյալ Թագավորության Առողջապահության ազգային ծառայության բժիշկ Անշումեն Բխագատը, փոխանցում է Լենտան:

Նրա խոսքերով, առաջին հերթին դա կապված է վիրուսի ինկուբացիոն շրջանի տևողության հետ․ «Եթե զբոսաշրջիկն Իսպանիայում անցկացրել է արձակուրդը և տուն վերադառնալիս թեստավորվել, ապա թեստը դժվար թե ցույց տա` արդյոք նա վարակվել է կորոնավիրուսով տեղի սուպերմարկետում, թե նախքան արձակուրդ մեկնելը»,-պարզաբանել է փորձագետը:

Բացի այդ, ըստ հրապարակման զրուցակցի, ներկայումս գոյություն ունեցող թեստային համակարգերից ոչ մեկն ունակ չէ միաժամանակ տալ արագ և գերճշգրիտ պատասխան։

Համաճարակի ժամանակ ամբողջ աշխարհով ճանապարհորդությունների անվտանգությունը բարձրացնելու համար Բխագատն անհրաժեշտ է համարում բոլոր այցելուներին մեկուսացնել, բայց ոչ ընդունված երկու շաբաթ ժամանակով, այլ 4-8 օր ժամկետով, և միայն դրանից հետո կորոնավիրուսի թեստ հանձնել: