ԵՄ երեք լաբորատորիաներ հաստատել են «Նովիչոկ»-ը Նավալնիի փորձանմուշներում


Գերմանիայի կառավարությունը եվրոպացի գործընկերներին խնդրել է ստուգել Ալեքսեյ Նավալնիից վերցված փորձանմուշները: «ԳՖՀ-ի կառավարությունը, Ֆրանսիայի և Շվեդիայի հետ միասին խնդրել է եվրոպական մյուս գործընկերներին Նավալնիի նոր նմուշների հիման վրա անկախ ստուգում անցկացնել։ Հայտնի են Ֆրանսիայում և Շվեդիայում հատուկ լաբորատորիաների անցկացրած ստուգման արդյունքները. դրանք հաստատում են Գերմանիայի տվյալները: Երեք լաբորատորիաներ հաստատել են, որ Նավալնու թունավորման պատճառը «Նովիչոկ» խմբի ռազմական նյութն է եղել»,- տեղեկացրել է կառավարությունը: