ԵԹԵ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԷԻՔ ՀԵՐՔԵԼՈՒ, ԱՐՁԱԳԱՆՔԼԵՈՒ ԻՄԱՍՏԸ Ո՞ՐՆ ԷՐ.Hraparak.am

Այսօր մենք լուր էինք գրել, որ Կառավարությունն արդեն սկսել է 2021 թ․ պետական բյուջեի նախագծի մշակումն ու քննարկումները, բայց արդեն իսկ խնդիրներ կան որոշ ոլորտների, մասնավորապես՝ գյուղատնտեսության հետ կապված։ Նշել էինք, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովում բյուջեի նախագծի՝ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող աշխատանքային քննարկումը բուռն է անցել։ Սկզբում ներկա է եղել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, որն իրեն գյուղատնտեսությունից հեռու է համարում, ուստի կեսից թղթապանակը դրել է թեւի տակ ու հեռացել՝ բեռը թողնելով փոխնախարար Արման Խոջոյանի վրա։ 


Մեր այս լուրը, պարզվում է, ծանր են տարել էկոնոմիկայի նախարարությունում, և նախարարի խոսնակը որոշել է պատասխան արձագանքով հանդես գալ, որում փորձել են ինչ-որ բաներ հերքել, սակայն չի ստացվել։ Թեպետ՝ բառացի որևէ բան չեն հերքում, այսինքն՝ չի ասվում, որ հերքում են, բայց նաև փորձ է արվել ներկայացնել, որ ամեն ինչ չէ, որ ճիշտ է։ Ուստի հարց է առաջանում, եթե հերքելու ոչինչ չկա, որպես ի՞նչ եք այս պատասխպան հայտարարությունը տարածել։ Կամ մեր գրածին պատասխանել եք, որ ի՞նչ լինի, որ ավելի լա՞վ հաստատեք մեր լուրի իսկությունը։ Ուղղակի երևի մամուլի խոսնկաների խասյաթն է այդպիսին՝ ամեն գնով փորձել ինչ-ոչ բան հերքել, պարզաբանել, արձագանքել, փորձել սխալ հանել մամուլի այս կամ այն հրապարակումը։ Մինչդեռ, մենք ակնկալում ենք, որ ավելի շատ ու նույն փոթաջանությամբ և օպերատիվությամբ հանրության ու մամուլի բարձրաձայնած խնդիրներին արձագանքեն ու փորձեն լուծում տալ, ոչ թե առավոտը շուտ բացեն մամուլն ու սկսեն իրենց մաիսն գրածները իբրևթե հերքել։ 

Տիգրան Խաչատրյանի խոսնակ Աննա Օհանյանի հրապարակած պատասխանում, ի դեպ, չի հերքվել այն փաստը, որ նախարարը թղթապանակը դրել է թևի տակ ու հեռացել, դա մեկնաբանվել է իբրև նախարարի՝ այլ հանդիպում ունենալու հանգամանքով։ Չի հերքվել, որ Խաչատրյանը հեռու է գյուղատնտեսության ոլորտից և ավելի շատ ինքը մասնագիտացած է ընդհանուր տնտեսական հարցերի մեջ։ Չի հերքվել, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները քննադատել են բյուջեի նախագիծն ու նույն էկոնոմիկայի նախարարության՝ այս տարի կատարած ծրագրերը։ Մի խոսքով՝ անհակսանալի է, թե մեր գրածին արձագանքել են, որ ի՞նչ անեն։

Ի դեպ, մենք գնալով համոզվում ենք, որ պատահական չէր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը անվանափոխեցին՝ դարձնելով Էկոնոմկայի նախարարություն։ Կառավարությունը թերևս հասկացավ, որ իրենցից հեռու է տնտեսական զարգացում և ներդրումներ ապահովելը, դրա համար որոշեցին այդ հչեղ ու պարտավորեցնող անվան փոխարեն ավելի անշառ անվանում ընտրեն՝ էկոնոմիկայի նախարարություն։