Նիդերլանդների կառավարությունը կհայտարարի կորոնավիրուսի հետ կապված սոցիալական սահմանափակումների նոր..


Նիդերլանդների կառավարությունը կհայտարարի կորոնավիրուսի հետ կապված սոցիալական սահմանափակումների նոր փուլի մասին: Նոր փուլի շրջանակում կփակվեն սրճարաններն ու ռեստորանները:

Երկուշաբթի կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը հասել է 7000-ի: Այժմ երկիրն ունի մեկ շնչին  ընկնող ամենաբարձր ցուցանիշներն աշխարհում, հաղորդում է Reuters-ը:

Վարչապետ Մարկ Ռյուտեի կառավարությունը չի ցանկանում կրկին կոշտ սահմանափակումներ մտցնել, որոնք կարող էին վնասել փխրուն տնտեսական վերականգնմանը, սակայն ճնշումների է ենթարկվում առողջապահական ոլորտում փորձագետների կողմից:

Ռյուտեն եւ առողջապահության նախարար Ուգո դե Յոնգեն զգուշացրել են, որ սահմանափակումներ կմտցվեն, եթե պայմանները չբարելավվեն: