ՆԱՎԹԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԷԺԱՆԱՑԵԼ Է


Նավթը համաշխարհային շուկայում արձանագրել է գնանկում։ Այս մասին հայտնում է RT-ն։ Հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների մեկ բարել WTI տեսակի նավթի գինը նվազել է 1,36 տոկոսով եւ կազմել 39,23 դոլար։

Նոյեմբեր ամսվա մատակարարումների ֆյուչերսների մեկ բարել Brent տեսակի նավթի գինը նվազել է 1,17 տոկոսով եւ կազմել 42,16 դոլար։