«Մինչև Ռուսաստանը Գերմանիայից անհրաժեշտ տեղեկություն չստանա, Նավալնիի գործի քննությունը չի սկսի»․..


ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի գործի քննությունը չի սկսի մինչև Գերմանիայից անհրաժեշտ տեղեկություններ չստանա, գրում  է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը


«Նույնիսկ իրավաբանական համալսարանի առաջին կուրսի ուսանողը գիտի, որ ցանկացած հետաքննությանը պետք է նախորդեն մեզ հասանելի ցուցմունքների վրա հիմնված ապացույցներ և փաստեր, հակառակ դեպքում մեր իրավապահ մարմինները հետաքննություն սկսելու որևէ հիմք չունեն»,-նշել է Նեբենզյան և հավելել, որ Նավալնիի կյանքը փրկած ռուս բժիշկները նրա անալիզներում որևէ քիմիականն միացություններ չեն գտել։ 


«Գերմանական լաբորատորիան հայտարարում է, թե գտել են, սակայն մենք Գերմանիայից չենք ստացել որևէ ապացույց, որը թույլ կտար եզրակացնել, որ կատարվածը հանցագործություն, թունավորման փորձ է եղել, ինչը թույլ կտա մեզ հետաքննություն սկսել»,- ընդգծել է Նեբենզյան:


Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում: