Կրթության միջոցով սեքսուալությունը բարձրացնելը սեռական բռնության մի ձև կարելի է համարել...



«Սեռային ինքնությունն անձնավորության կողմից իր սեռի, սեռային պատկանելիության, սեռային գրավչության գիտակցումն է, որն արտահայտվում է իր սեռական վարքագծում: Սեռային ինքնությունը գիտության վերջին տվյալներով՝ դինամիկ երևույթ է, ենթակա է փոփոխության, սեռահասունության ընթացքում 9-16 տարեկան հասակում հնարավոր է սեռային ինքնության այնպիսի դրսևորումներ, օրինակ՝ նույն սեռի անձնավորությունների միջև հայտնվի նմանատիպ գրավչություն, սակայն դա անցողիկ է և որպես ինքնություն չի կարելի համարել, որովհետև 16 տարեկանը լրանալուց հետո ինքնուրույն, առանց որևէ միջամտության անձավորությունը գալիս է այնպիսի սեռային ինքնության, որն իր կենսաբանական սեռն է: Սեռային ինքնության անցողիկ նույնասեռ գրավչությունները, որոնք տեղ են գտնում սեռական հասունացման ընթացքում, չի կարելի համարել որևէ կերպ անձի յուրահատկություն, առաձնահատկություն, ինքնություն և պիտակել որպես այդպիսի անձ»:

Այս մասին այսօր Հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ կոնֆերանս-քննարկման ընթացքում ասաց բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:

«Սեռական դաստիարակության մասին, որպես այդպիսին, առանձին առարկա չկա, սակայն բոլոր թեմաները, որոնք սեռականությանն այս կամ այն ձևով առնչվում են, ներառված են գրեթե բոլոր առարկաների բովանդակության մեջ, կարելի է ասել՝ ներծծված են ամբողջ կրթության մեջ»

Նրա խոսքով, դա ինչ-որ չափով բարդացնում է խնդիրը՝ կապված սեռային ինքնության և վաղաժամ սեռականության հետ։

Ըստ Նարինե Ներսիսյանի, չափորոշիչների դեպքում վերոնշյալ վտանգը կա. «Երբ մենք ուսումնասիրում ենք չափորոշիչները, կարող ենք տեսնել, թե այնտեղ ռեֆլեքսիվ մտածողության միջոցով ինչ է ձևավորվում երեխաների մոտ՝ կարողանալ տեսնել սեփական ցանկությունները, հակումները, ճանաչել այդ ցանկությունները, ձգտումները, իսկ մենք գիտենք, երբ մարդը գիտակցում է իր հակումը, ցանկությունը, այդ գիտակցումն ավելի մեծ ուժ է ստանում և կարող է դառնալ այդ տարիքում որպես կայուն հատկանիշ: Այս վտանգը կա և սա սեռային ինքնության վրա կարող է թողնել դրամատիկ հետք։ Այսինքն՝ մենք կարող ենք ունենալ նույնասեռ անձնավորությունների, եթե աճ չասեմ, ապա այդ երևույթի տարածում, հոմոսեքսուալ, տրանսգենդեր անձանց, այսպես ասած՝ ոչ կենսաբանական սեռի վրա հիմնված սեռականություն»։

Բժիշկ-սեքսոլոգը նշեց, որ կրթության միջոցով սեքսուալությունը բարձրացնելը սեռական բռնության մի ձև կարելի է համարել.

«Այսինքն՝ պարտադիր չէ, որ բռնությունը ֆիզիկական բնույթ կրի, այն կարող է լինել նաև խոսքի միջոցով։ Եվ կրթությունը կարող է հանդիսանալ սեռական բռնություն. կուսազրկում կարող է համարվել այն, երբ 12 տարեկան երեխայի հետ սեռականության մասին ես խոսում»։

Աղբյուր` Փաստինֆո