ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԻՆ ԱԺ-ՈՒՄ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՆԱՐԵԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.Hraparak.am



ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։

Պատճառը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Ջուլֆալակյանին կփոխարինի ցուցակով իր հերթին սպասող Նարեկ Ղահրամանյանը։ Վերջինս զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։