ԱՄՆ կոնգրեսականները «Մուլան» կինոնկարի ստեղծողներից բացատրություն են պահանջել ՉԺՀ իշխանություններ...



Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ կոչ են արել Walt Disney-ի ղեկավար Բոբ Չապեկին բացատրել «Մուլան» կինոնկարի ստեղծման ընթացքում ընկերության կապերը չինական Սինցզյան շրջանի «անվտանգության եւ քարոզչության» իշխանությունների հետ, հայտնում է Reuters-ը:

Հին Չինաստանի ժամանակների մարտնչող պատանի աղջկա մասին Disney-ի ֆիլմը տարաձայնություններ է առաջացրել այն պատճառով, որ այն մասամբ նկարահանվել է Սինցզյան-Ույղուրյան շրջանում, որտեղ ապրում են մահմեդական ույղուրները, որոնք, ըստ մի շարք երկրների, ներառյալ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների, հետապնդվում են չինական իշխանություններների կողմից:


Կոնգրեսականների կողմից ընկերությանը ուղղված նամակում հորդորում են մանրամասն բացատրել ընկերության համագործակցությունը ՉԺՀ ներկայացուցիչների հետ, որոնք «ամենամեծ պատասխանատվությունն են կրում ոճրագործություններ կատարելու կամ այդ հանցագործությունները կոծկելու համար»:

Կոնգրեսականները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Մարկո Ռուբիոն, ասում են, որ «Սինցզյան քաղաքում ույղուրների ձերբակալման գործում Պեկինի դերի մասին» տեղեկատվությունը նախքան «Մուլան»-ի նկարահանումները հրապարակվել է բոլոր լրատվամիջոցներում:

««Մուլան»-ի մի մասը տեղական անվտանգության եւ քարոզչության ներկայացուցիչների հետ համագործակցությամբ նկարահանելու որոշումը ենթադրում է լռելյայն արդարացնել նրանց, ովքեր կատարել են հանցագործություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ որպես ցեղասպանություն որակվելու համար»,- ասվում է նամակում: