Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ից դուրս չի գա


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ից դուրս չի գա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մելքումյանը՝ նշելով, որ ինքը ԲՀԿ-ի հիմնադիր է և ոչ մի դեպքում դուրս չի գա։

«Ես ոչ միայն քաղաքականություն իրականացնող, այլ նաև քաղաքականություն մշակող անձ եմ։ Ինչու պետք է դուրս գամ»,- նշեց Մելքումյանը։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե հանրահավաքների պատրաստվող ԲՀԿ-ն գտնվում է այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն առաջին անգամ չէ, որ հանրահավաքներ է անում, միշտ էլ արել է։

«Ինչու ես պետք է մեկնաբանեմ ուրիշի ասածները։ Իրենց կարծիքն է, մենք էլ շատ բաներ ենք ասում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժ է և ինքնուրույն մշակում է քաղաքականությունը, օրակարգը։

Նրա խոսքով՝ տարբեր ուժեր կգան և կգնան, ԲՀԿ-ն միշտ մնալու է։

Հարցին, թե արդյո՞ք 2015թ Լևոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին համոզեց պահանջել իշխանությունների հրաժարականը, Մելքումյանը պատասխանեց՝ նշելով, որ համեզելը քաղաքական կատեգորիա չէ։ Նրա խոսքով՝ 2015թ իրավիճակն այլ էր։

«Եթե հիշում եք պայքարն ավելի վաղ սկսվեց, բերեց հանգեցրեց Տիգրան Սարգսյանի հրաժարանակնին ու շարունակություն եղավ»,- ասաց նա։

Աղբյուր` Փաստինֆո