Մեքսիկայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 70 հազարը



Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը Մեքսիկայում հասել է 70 183-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:


Հյուսիսամերիկյան երկիրն աշխարհում չորրորդն է մահացության ցուցանիշով՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Հնդկաստանից հետո:

Համաճարակի ողջ ընթացքում Մեքսիկայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 658 299 մարդ, որից 5935-ը՝ վերջին մեկ օրում: