ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ԵՒՍ ՄԻԱՑԵԼ Է ՀՊՏՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱԿՑԻԱՅԻ


Գրել էիք,որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության դիմաց, պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրի Դիանա Գալոյանի՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում նշանակվելու հրամանը։ «Մենք որևէ քաղաքական պահանջ չունենք, մենք ցանկանում ենք, որ մեր օրինական ընտրված ռեկտորը նշանակվի ռեկտորի պաշտոնում», - հայտարարեց ՀՊՏՀ կազմկոմիտեի անդամներից մեկը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով նաև դասավանդում է վերոնշյալ համալսարանում,քիչ առաջ ևս միացավ ակցիային։


«Պետք է ճիշտ որոշումներ կայացնել։ Հիմա այս պահին կառավարությունը չի կարողանում էս խնդրին ճիշտ լուծում տա։ Պիտի նշանակումներ լինեն, որպեսզի դա բարերար ազդեցություն ունենա»,- ասաց պատգամավորը։

Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ՀՊՏՀ՝ իրենց հետագա անելիքները այնտեղ քննարկելու համար։