Երևանի էներգաարդյունավետության ծրագով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ․ Հայկ Մարության


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում ստորագրեցինք առաջին երկու՝ հ. 36 և 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը: Ծրագրի ավարտին մեր երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ։ Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար: Երևանի էներգաարդյունավետության ծրագով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներեգաարդյունավետության միջոցառումներ: Շնորհակալությունս դոնոր կազմակերպություններին՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) մասնակիցներին՝ Եվրամիությանը, Շվեդիային, Գերմանիային, Լեհաստանին, Չեխիային, Լիտվային, Նորվեգիային ևԹայվանյան բիզնես հիմնադրամին»: