Ասում են՝ Հայկ Մարությանը հակակրանք ունի ՀԱԿ-ից սերված այս կադրի նկատմամբ. «Հրապարակ»



«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի ջրերը, ասում են, մի առվով չեն հոսում սկանդալային քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ ՀԱԿ-ից սերված այս կադրի նկատմամբ, ասում են, Մարությանը հակակրանք ունի, Պողոսյանն էլ որտեղ նստում՝ Մարությանից է դժգոհում, թե՝ չի թողնում աշխատեմ։


Եվ հնարավոր է առաջիկայում Ավետ Պողոսյանը դառնա քավության նոխազ՝ ազատվի պաշտոնից, որը կլինի վերջին մեկ տարում Կենտրոնի երկրորդ թաղապետի ազատումը։ Իշխանությունը որոշել է երևանցիների դժգոհություններն ուղղորդել թաղապետի ուղղությամբ՝ քաղաքապետին մի անգամ էլ փրկելով պաշտոնանկությունից»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում