Ձեզ առաջարկում եմ ընտրել 3-րդ ճանապարհը․ ինքներդ հրաժարական տվեք և թողեք ոլորտը զարգանա. Է....



Տապալված են ռեֆորմները, որոնք, ըստ էության․ չեք արել, ամբողջ համակարգը ճահճացած է, կամք չեք ցուցաբերել իրական փոփոխություններ անել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:


«Մշակույթի, սպորտի ոլորտը տապալված է, երիտասարդական քաղաքականություն գոյություն չունի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:


Հիշեցնենք,ո ր ԱԺ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում է  «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը  որով պահանջում են նախարարի հրաժարականը:


Էդմոն Մարուքյանն անդրադարձավ իշխանության պնդումներին, թե կեղծ թեզեր են շրջանառվում և բերվում քաղաքական օրակարգ։ Պատգամավորը նշեց, որ եթե 88 հոգանոց խմբակցությունով, պետական ամբողջ իշխանությունը ձեռքում ունենալով կեղծ թեզը չեն  կարողանում հերքել, ուրեմն Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա: Նա նկատեց, որ բոլոր ուժերը պիտակավորվում են:


«Տարբերակները հետևյալն է, մենք առաջարկելու ենք քվեարկություն, որով ձեր թեկնածությունը կքվեարկվի, դա տարբերակ առաջինն է։ Տարբերակ երկրորդ՝ Դուք մտածում եք, որ իշխող մեծամասնությունը դեմ կքվեարկի, ես Ձեզ առաջարկում եմ ընտրել երրորդ ճանապարհը․ ինքներդ հրաժարական տվեք և թողեք ոլորտը զարգանա և առաջ գնա»,-ասաց նա: