Մարոկկոյում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 84 հազարը, մահացել է ավելի քան 1500 մարդ

Վերջին 24 ժամում Մարոկկոյում, երկրի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակումների թիվը ավելացել է 2 238-ով և հասել 84 435-ի: Այս մասին հայտնում է RT-ն:


Մարոկկոյում վիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը 1 553 է:

Համավարակի սկզբից ի վեր՝ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 65 867 մարդ: