Կառավարությունից Փաշինյանը փախավ դաչեն, որը նախկիններն էին սարքել. Մանուել Մանուկյան


«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ակտիվիստներին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ կառավարական առանձնատներին, ապա բռնի ուժի գործադրմամբ նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանին ու մի շարք անդամների բերման ենթարկեցին։


«Փաստինֆո»-ն հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից՝ նախաձեռնությունը բողոքի ակցիա էր իրականացնում կառավարության շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն կառավարությունից որեւէ մեկը չի արձագանքել։ Աշխատանքային օրվա ավարտին՝ նախաձեռնության անդամները քայլերթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատուն, որտեղ բնակվում է վարչապետն իր ընտանիքի հետ, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին մոտենալ առանձնատանը՝ սպառնալով բերման ենթարկել։


«Վարչապետ» վանկարկումներով ցուցարարները նշեցին, որ իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը ոչ ոք չի կարող սահմանափակել եւ որ իրենց ձայնը միեւնույն է լսելի լինելու է։


«Կառավարությունից փախել է դաչան, որը կառուցվել է նախորդ իշխանության օրոք»,- հայտարարեց Մանուել Մանուկյանը՝ նստելով հատակին, ինչից հետո ոստիկանությունն անցավ հատուկ գործողությունների՝ բերման ենթարկելով մի քանի հոգու։