Արթուր Վաղարշյանին հանդիպելու առաջարկ դեռևս չի եղել. Մակունց


Մենք նախկինում Արթուր Վաղարշյանի հետ հանդիպել ենք որպես ՍԴ դատավորի թեկնածու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Առաջարկ հնչեցրել եմ «Իմ քայլը» խմբակցությանը։ Եթե անհրաժեշտություն և ցանկություն լինի լրացուցիչ հանդիպելու, հարցեր ուղղելու, ապա կկազմակերպենք այդ հանդիպումը։ Դեռևս խմբակցությունից որևէ առաջարկ չի հնչել»,-ասաց Մակունցը ։

Հարցին ինչպես է «Իմ քայլը» խմբակցությունը վերաբերում Արթուր Վաղարշյանին երկրորդ անգամ առաջադրելուն, Մակունցն ասաց.

«Չգիտենք ինչով է պայմանավորված Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրումը։ Հաշվի առնելով նախկինում ԱԺ լիագումար նիստերի դահլիճում քննարկումների և քվեարկության արդյունքը , այնուամենայնիվ կլսենք թեկնածուին և գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կարտահայտենք»։

Անդրադառնալով Ռուսաստան մեկնել ցանկացողներին` Լիլիթ Մակունցն ասաց, որ երեկ արտգործնախարարը նշեց, որ այդ կարգավորումը կախված չէ ՀՀ-ից։ Այդ ամենը պայմանավորված է ՌԴ ներքին կարգավորումներով և կանոններով. «ՀՀ ԱԳՆ-ն բանակցում է ՌԴ գործընկերների հետ, որպեսզի հնարավոր լինի հարցը հնարավորության դեպքում կարգավորել»,-ասաց Մակունցը։

Աղբյուր` Փաստինֆո