ԱՄՆ-ում 17 տարվա ընդմիջումից հետո հերթական մահապատիժն Է տեղի ունեցել


ԱՄՆ-ում 17 տարվա ընդմիջումից հետո հերթական մահապատիժն է տեղի ունեցել։ Տղամարդը, ով առեւանգել, բռնաբարել եւ սպանել է 10-ամյա աղջկան ավելի քան երկու տասնամյակ առաջ, մահապատժի Է ենթարկվել Ինդիանայում: Այս մասին հայտնում է Fox 13-ը։

Խոսքը Քիթ Դուեյն Նելսոն (Keith Dwayne Nelson) անունով հանցագործի մասին է, որը դարձել է այս տարի մահապատժի ենթարկված հինգերորդ դաշնային բանտարկյալը եւ այս շաբաթվա մեջ երկրորդը:

Նելսոնը մահացու ներարկում է ստացել ուրբաթ օրը՝ օգոստոսի 28-ին, Ինդիանա նահանգի Թերե Հոթի դաշնային բանտում, այն բանից հետո, երբ վերադաս դատարանը մերժեց այն որոշումը, որը կպահանջեր կառավարությունից դեղատոմս գրել մահապատժի համար օգտագործված դեղամիջոցի համար:

Օգոստոսի 27-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում արգելել են Նելսոնի նկատմամբ դաշնային մակարդակով մահապատիժ իրականացնել։ Նման որոշմամբ հանդես է եկել Վաշինգտոնի շրջանային դատավոր Տանյա Չութթքանը։ Նա հայտարարել է, որ առաջին հերթին իշխանությունները պետք է մահացու ներարկման դեղատոմս ստանան՝ նյութի օգտագործման շրջանակներում:

Հուլիսի 16-ին ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել էր բարձրագույն պատժաչափ կիրառել Ուեսլի Իռա Պուրկիի նկատմամբ, որը դաժանաբար բռնաբարել եւ սպանել էր 16-ամյա աղջկան: Մինչ այդ՝ հուլիսի 14-ին, տեղի է ունեցել վերջին 17 տարվա ընթացքում առաջին դաշնային մահապատիժը Դանիել Լյուիս Լիի նկատմամբ, որը մեղավոր է ճանաչվել երեք հոգուց բաղկացած ընտանիքի սպանության մեջ: