Լուկաշենկոյի նստավայրի մոտ անհայտ ծագման նյութ են ցողել, ինչից հետո ցուցարարները նահանջել են


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ հավաքված մարդկանց շրջանում անհայտ տեսակի նյութ են շաղ տվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։


Միջադեպը տեղի է ունեցել, երբ ցուցարարներից ոմանք բավականին շատ են մոտեցել ոստիկանների կազմած շղթային և սկսել են գրառումներ անել ուժայինների վահանների վրա: Նյութի ցողումից հետո ակցիայի մասնակիցների աչքերը արցունքակալել են, շնչելը բարդացել է, ինչպես նաև`այրոցի զգացում է առաջացել կոկորդում:


Կատարվածից հետո բազմահազարանոց ցույցի մասնակիցներից ոմանք նահանջել են արգելապատնեշից, մարդկանց մի մասը հակառակ ուղղությամբ հեռացել է: Բախումներ ուժայինների և ցուցարարների միջև տեղի չեն ունեցել:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինսկում Լուկաշենկոյի նստավայրի մոտ զրահափոխադրիչ մեքենաներ են տեղակայվել, ՕՄՕՆ-ականներն էլ շրջափակել էին նստավայրի մուտքը: