ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԱՐԻԱ ԿՈԼԵՍՆԻԿՈՎԱՅԻ ՉՀԱՋՈՂՎԱԾ ՓԱԽՈՒՍՏԻՑ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսա-ուկրաինական սահմանին ձերբակալված ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան ցանկացել է հատել սահմանը եւ մեկնել քրոջ մոտ, ով ապրում է Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է «Ռոսսիա 1»-ի թղթակից Եվգենի Ռոժկովը, ով մասնակցել է Մինսկում նախագահ Լուկաշենկոյի ասուլիսին։ Լուկաշենկոն ասել է, որ ինքը տեղյակ է այդ ամենից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ սահմանը հատելու փորձ կատարելու ժամանակ ձերբակալվել է Մարիա Կոլեսնիկովան։ Նրա մյուս երկու ընդդիմադիր գործընկերները կարողացել են հատել սահմանն ու անցնել Ուկրաինա։