Մինսկում զանգվածաբար ձերբակալել են լրագրողներին



Մինսկի Ազատության հրապարակում ոստիկանությունը զանգվածաբար ձերբակալել է լրագրողներին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27 - ին հայտնում է TUT.by-ը:

ԶԼՄ-ների աշխատակիցներին բաժին կհասցնեն անձը պարզելու համար, հայտարարել է Մինգոռ Գործադիր կոմիտեի ներքին գործերի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսեւիչը:

Ձերբակալվածների թվում են TUT.by և «Наша Нiва» պարբերականներիի աշխատակիցները, ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Սերգեյ Բոբիլյովը։

Բելառուսում երրորդ շաբաթը շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների պատճառով, որոնց ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80 տոկոսը: Առաջին ակցիաները խիստ ցրվել են, մոտ 7 հազար մարդ ձերբակալվել է, հայտնի է չորս զոհվածների մասին:

Բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների թվում եղել են լրագրողներ, այդ թվում՝ Ռուսաստանից։ Ազատ արձակվելուց հետո նրանք պատմել են ձերբակալվածների ծեծի մասին բելառուսական ուժայինների կողմից։

Աղբյուր` Փաստինֆո