Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի անդրադառնա Մոսկվայի եւ Նիկոսիայի երկխոսության վրա․


Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի անդրադառնում եւ չի անդրադառնա Մոսկվայի ու Նիկոսիայի երկխոսության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ կցանկանայի մեր կիպրոսցի բարեկամներին եւս մեկ անգամ հավաստիացնել, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերով Անկարայի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը ոչ մի կերպ չի անդրադառնում եւ չի անդրադառնա Նիկոսիայի հետ մեր երկխոսության վրա»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը հունա-կիպրոսյան «Ֆիլելեֆտերոս» պարբերականի հետ հարցազրույցում։