Լանզարոտեի կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ կմտնի 2021-ի հունվարի 1-ից


Հայաստանը դարձավ 47-րդ երկիրը, որն ավարտեց Լանզարոտեի կոնվենցիայի վավերականացման գործընթացը։


Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ փոխանցել է վավերացված փաստաթուղթը:

Լանզարոտեի կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ է մտնելու 2021-ի հունվարի 1-ից։

Տիկին Բատտաինի-Դրագոնին նշել է, որ ողջունում է Հայաստանի կողմից Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը »։