ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Վրաստանի քաղաքացիները կկարողանան գալ Հայաստան.ԿԳՄՍ


Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա, այդ թվում Վրաստանի քաղաքացի սփյուռքահայերի՝ ՀՀ մուտք գործելու թույլտվության վերաբերյալ.

«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Արդյունքում՝ միասնական քննություններին մասնակցած Վրաստանի 17 քաղաքացիներ (ազգությամբ հայ) ընդունվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, և համաձայն Պարետի թույլտվության` ապահովվել է նրանց մուտքը ՀՀ տարածք՝ 2020 թ. սեպտեմբերի 1-ից մեկնարկած ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով: