Կրեմենչուկի հայկական եկեղեցու շինարարությունը քննարկվել Է Ուկրաինայի հայերի միության արտագնա ժողո..



Կրիմենչուգում կրոնական համայնքի բացումը եւ հայկական եկեղեցու կառուցումը քննարկվել են Ուկրաինայի հայերի միության արտագնա ժողովում: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի Միության ներկայացուցիչներ, Պոլտավայի հայկական «Ուրարտու» հասարակական կազմակերպության նախագահ Գենադի Աղաջանյանը, տեղի համայնքի գործիչներ և այլք:

Ժողովի պատվիրակները բարձրացրել են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի հայերի Միության և Կրեմենչուգի հայկական երիտասարդական կազմակերպության ստեղծումը, կրոնական համայնքի կազմի հաստատումը և քաղաքի հայ համայնքի այլ արդիական հարցեր:

Քննարկման թեմաներից էին նաև կրոնական համայնքի բացումը և Կրեմենչուգի հայկական եկեղեցու կառուցումը։ Հյուրերի համար տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի Միության և Ուկրաինայի հայ երիտասարդների Միության նախագծերի շնորհանդեսը:

Պարբերականը հիշեցնում է, որ Ուկրաինայի հայերի միությունը, բացի եռամսյակային համաժողովներից, կանոնավոր և արտագնա հանդիպումներ է անցկացնում երկրի տարբեր շրջաններում, համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ վայրերում, հրատապ հարցերի քննարկման նպատակով:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները: Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո