Ավստրալիայում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվում


Ավստրալիայում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվում, հաղորդում է Reuters-ը:

Մելբուրնում երկարաձգել են կարանտինը վարակումների թվի աճի պատճառով:

Վիկտորիա նահանգում գրանցվել է վարակման 14 նոր դեպք, ինչի արդյունքում մեծացել է կորոնավիրուսի միջին մակարդակը՝ կազմելով 9,5:

Նահանգի կառավարությունը հայտարարել է, որ կհանի որոշ սահմանափակումներ՝ կապված ազատ տեղաշարժի հետ, ինչպես նաեւ կթույլատրի հավաքները մինչեւ 10 մարդու մասնակցությամբ, որոշ տնային այցերը, ընթրիքները տնից դուրս, ինչպես նաեւ կբացվեն բոլոր խանութները:

Այդուհանդերձ, նահանգապետ Դենիել Էնդրյուսը հնարավոր չի համար սահմանափակումների ավելի մեծ թուլացումը:

Նրա խոսքով՝ դա կարող է հանգեցնել բռնկման մինչեւ 2021 թվականը:

Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27 200 եւ մահվան 897 դեպք: