ԿԻՊՐՈՍԸ ԿԱՐՈՂ Է ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՄ ԵՄ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ


ԵՄ անդամ պետությունները չեն կարողանա սանկցիաներ կիրառել Բելառուսի հանդեպ, քանի որ պաշտոնական Նիկոսիան թույլ չի տալիս դա անել, եւ արգելափակում է այդ որոշումը, պահանջելով, որ համանման սանկցիաներ կիրառվեն նաեւ ընդդեմ Թուրքիայի։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine պարբերականը։ Ըստ հրապարակման, մինչեւ ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հաջորդ հավաքը, որը կայանալու է սեպտեմբերի քսանմեկին, Մինսկի դեմ սանկցիաների համաձայնության հնարավոր չի լինի հասնել։ ԵՄ ԱԳ նախարարները կարողացել են սկզբունքորեն գալ այն եզրահանգմանը, որ պետք է սանկցիաներ սահմանել, կազմվել է նաեւ քառասուն հոգանոց ցանկ, թե անվանական սանկցիաները ում դեմ պետք է սահմանել։ Սակայն Կիպրոսը ցանկանում է, որ համանման սանկցիաներ սահմանվեն նաեւ Թուրքիայի հանդեպ՝ Արեւելյան Միջերկրականում տիրող լարվածության պատճառով։