ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մի քանի օրից բոլորը կգնան դպրոց, ու շատերի...


Սորոսական կադր, տրանսգենդերների պաշտպան ու նրանց համար միշտ ժամանակ գտնող, կրթական ու գիտական ոլորտը մահամերձ վիճակի բերած Հարությունյանը, ով չի էլ պատրաստվում լքել պաշտոնը, քմծիծաղում է իր հանդեպ հնչող քննադատությունների վրա:


Ապոկալիպսիսը հենց Արայիկ Հարությունյանն է, ով սորոսական օրակարգ է կյանքի կոչում՝ոչնչացնելով կրթական ոլորտի հայկականությունն ու փորձելով կտրել մատաղ սերնդին Հայ Առաքելական եկեղեցուց, մայրենի հայոց լեզվից ու դաստիարակել իրենց պես անհայրենիք, գլոբալիստական ուժեր:


Հարությունյանն ու նրա սորոսական գործատուներն ազգակործան ծրագիր են կյանքի կոչում՝մի քանի տարուց ոչ ոք չի էլ հիշելու Հարությունյանի ու մյուս նիկոլականների անունները, սակայն նրանց թողած ավերածություններն ու պետականության տակ դրված ականները դեռևս երկար ժամանակ խարխլելու են պետության հիմքերը: