Փաշինյանն ասաց՝ երբ կվերսկսվեն կանոնավոր չվերթները


Ինչքան հասկանում եմ՝ շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթներ դեպի ՀՀ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ինչքան հասկացա Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են, որոնք պատրաստվում են կանոնավոր չվերթները դեպի Հայաստան վերականգնել։ Ընդ որում մենք փոփոխություն ենք իրականացրել նաև կարանտինային ռեժիմի հետ կապված։ Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են տեղում կորոնավիրուսի թեստ հանձնել և մեկ օրվա ընթացքում նրանց թեստի պատասխանները կլինեն և եթե պատասխանը բացասական է, մարդ ուղղակի բացասական պատասխանով կարող է կարանտին չանցնել»,-նշեց վարչապետը։

Աղբյուր` Փաստինֆո