Արուսյակ Ջուլհակյան. «Իմ քայլի» «կին Մաքիավելին»




«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «դարակազմիկ» հարցազրույցներ է տալիս ու քննադատում ընդդիմությանն ու փորձում թերահավատություն ներշնչել հասարակությանն՝ ընդդիմության հանդեպ:


Հասարակությանն անհայտ Ջուլհակյանը՝Փաշինյանի ու թիմի հրահանգով սկսել է քննադատել ընդդիմադիր ուժերին՝Արուսյակ Ջուլհակյան, ով է նա, որտեղից և ինչ գործ ունի ԱԺ-ում՝բարդ է ասել: 2018թ.-ի գունավոր, սորոսական հեղաշրջման արդյունքում անգամ կանգառներում իրենց երթուղայինը սպասող մարդիկ դմփ-դմփ-հու անելով հայտնվեցին ԱԺ-ում: Այժմ այնպիսի մտքեր են արտահայտում, որ Մաքիավելին և Արիստոտելը մի պահ ցանկանում են վեր կենալ իրենց դագաղներից ու նայել Արուսյակ Ջուլհակյանի դեմքին՝հասկանալու համար, ինչ է նա խոսում և գիտակցում է արդյոք, որ նրան այդ խոսալու պահին նկարահանում են ԶԼՄ-ները:


ԱԺ-ում Ջուլհակյանը հայտնվել է ոչ թե գեղեցիկ աչքերի համար, այլ սորոսական կադր լինելու պատճառով: Նրա փոքրիկ կենսագրությունը դիտելով կարելի է հասկանալ, որ նա սորոսական կադր է:


2011-2014թթ. Ջուլհակյանն եղել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի օգնական, ապա իրավական փորձագետ: 2014-2018թթ. աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հկ մի շարք ծրագրերում:


2015-2018թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ: 2015-2018թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ մի շարք ծրագրերի իրավաբան։