«Ժողովուրդ». Այս պատերազմն իր անունն ունի՝ «Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի»․ իսրայելցի քաղաքական...


«Այս պատերազմն իր անունն ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր էսկինը: Ինչպես հայտնի է, Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման առա­ջին օրերից միջազգային հանրությունն ակտիվորեն արձագանքում է դեպքերին, դատապարտում Ադրբեջանի գործողությունները: Եվ ահա, միևնույն ժամանակ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, թե Իսրայելն այս պատերազմում կանգնած է Ադրբեջանի կողքին: Սակայն ռուս քաղաքական գործիչը մեզ հետ զրույցում այլ տեսակետ արտահայտեց. «Իսրայելը ոչ մի կերպ չի խառնվելու այս կոնֆլիկտին: Մի կողմից՝ Երուսաղեմը կապված է Բաքվի հետ նավթի գնման և զենքի վաճառքի մասով, մյուս կողմից էլ՝ մենք անհանգստացած ենք Թուրքիայի միջամտությամբ, որը մեր ռազմավարական թշնամին է: Այդ պատճառով էլ պետք չէ սպասել որեէ միջամտության Իսրայելի կողմից»,- հավելեց նա: Միևնույն ժամանակ, խոսե­լով Ռուսաստանի Դաշնության արձագանքի և արդեն հայկական կողմի ուղղությամբ կրակոցների մասին՝ էսկինը նկատեց. «Թուրքիան արդեն խառն­վել է: Նրանց միջամտությունն ավելին է, քան հարյուրավոր վարձկանների, գրոհայինների միանալը: Հայաստանը կարող է միջազգային կազմակերպու­թյան միջոցով տարածաշրջան տեխնիկայի մատակարարման արգելք սահմանել»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: