ՋՈԿՈՎԻՉԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ US OPEN-ԻՑ՝ ԱԳՐԵՍԻՎ ՎԱՐՔԱԳԾԻ ՀԱՄԱՐ


Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին որակազրկել են Ամերիկայի բաց առաջնությունից այն բանի համար, որ նա գնդակով հարվածել է մրցավարին։ Դեպքըտ տեղի է ունեցել Պաբլո Կարենյո-Բուստայի հետ խաղի ընթացքում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ 5։6 տանուլ տալուց հետո, Ջոկովիչը գնդակին հարվածել է ռակետով, ինչի հետեւանքով գնդակի հարված է ստացել կին մրցավարը, ով նստած է եղել Ջոկովիչի թիկունքի կողմում։ Չնայած այն բանին, որ նա հարվածել է առանց նայելու գնդակի կողմը եւ առանց հատուկ թիրախավորման, մրցավարները որոշել են որակազրկել մարզիկին՝ ոչ սպորտային պահվածքի համար։